Ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների իրավունքները

Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Լիազոր մարմինը պետք է աջակցի առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի տեղավորմանը և խնամքի ապահովմանը, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցերում:

Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողների կամ փախստականների հարցերի հետ առնչություն ունեցող պետական մարմինները, հաշվի առնելով առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների առանձնահատուկ վիճակը, առավելագույնս ելնելով նրանց շահերից` իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն նրանց:

Ծանուցում. առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը այս իմաստով 18 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ (ծնող), խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել