Ինչո՞ւ պետք է դռները բացվեն դեպի դուրս

Ֆլորիդայում գործող օրենքի համաձայն՝ բոլոր դռները պետք է բացվեն դեպի դուրս: Պատճառն այն է, որ հրդեհի դեպքում մարդկանց համար ավելի հեշտ է դուրս գալ այրվող շինությունից:

Նշենք, որ ՀՀ-ում գործող հրդեհային անվտանգության կանոնների համաձայն՝ տարահանման ելքերի դռները պետք է ազատ բացվեն դեպի դուրս: Շենքում մարդկանց գտնվելու դեպքում, դռները կարող են փակվել ներսի կողմից հեշտ բացվող փականներով: Տարահանման ուղիներում տարահանման ելքերի դռները և այլ դռները (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, միաբնակարան, այդ թվում մեկուսացված, բնակելի տների, միաժամանակ 15 մարդուց ոչ ավելի ներկայությամբ սենքերի (բացի Ա և Բ կարգի սենքերի) առանց մշտական աշխատողների, 200մ.քռ. ոչ ավելի մակերեսով խորդանոցների, սանիտարական հանգույցների և 3-րդ տիպի սանդղահարթակ դուրս եկող ելքերի) պետք է բացվեն դեպի դուրս՝ շենքից դուրս գալու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել