Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի հետ ծանոթացել է նրա պաշտոնավարման ընթացքում։
«Մի նախագիծ ունեի, որը քննարկելու համար խնդրեցի նրան իմ արվեստանոց այցելել։ Նայեցինք, շատ հրապուրվեց, ոգևորվեց։ Միասին գնացել ենք Գորիս՝ քաղաքի հայտնի ժայռերի վրա Գրիգոր Նարեկացու մատուռ-հուշարձանի կառուցելու նախագծի համար։ Բավականին երկար զրույց ունեցանք։ Ինքը բավականին ոգևորված պատմում էր իր նախագծերի մասին, Հայաստանում կատարվելիք քաղաքաշինական փոփոխությունների մասին»,-հիշում է Տիգրան Արզումանյանը։
Քանդակագործի բնութագրմամբ՝ Վերմիշյանի նման հմուտ ու լավ մասնագետը կարող էր շատ օգտակար լիներ ՀՀ-ի քաղաքաշինական ծրագրերի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։