37-ամյա Մարինե Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահաս Լուսինե Վիրաբյանին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելուն:
Լոռու մարզի դատախազությունը նախկինում դատվածություն չունեցողը կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net