Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 2023 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով հաստատվել է կորյակային միջին արտահայտված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը։
Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 7-ին։
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ | Կոդը |
Անվանում |
1) | L 70 | Կորյակներ |
2) | L 70.0 | Հասարակ կորյակներ |
3) | L 70.1 | Գնդաձև կորյակներ |
4) | L 70.5 | Երիտասարդ աղջիկների կորյակային քերծվածքներ |
5) | L 70.8 | Այլ կորյակ |
6) | L 70.9 | Չճշտված կորյակներ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) | Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) | ա․նորածին,
բ․դեռահաս, գ․մեծահասակ։ |
2) | Պացիենտի սեռ (արական, իգական) | ա․արական,
բ․ իգական |
3) | Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) | (ԱԲ), (Բ)
Երկրորդային մանրէային (բակտերիալ) վարակի միացում, Ատրոֆիկ սպիներ, Հիպերտրոֆիկ սպիներ, Հիպերպիգմենտացիա, |
4) | Հիվանդության փուլը (նկարագրել) | Բաց և փակ կոմեդոնների, վարդագույն հանգուցիկների, թարախաբշտիկների, հետկորյակային բծերի, եզակի սպիների առկայություն։ |
5) | Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) | Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում։ |
6) | Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) | Պլանային, շտապ։ |
7) | Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) | Մաշկաբան և վեներսաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, կոսմետոլոգ։ |
8) | Գանգատներ | ա․ հիմնական ախտանիշներ
– դեմքի, իրանի ցանավորում, – քոր, – երբեմն ցավի զգացողություն։ բ․ լրացուցիչ ախտանիշներ – Էրիթեմատոզ բծեր, – դեմքի աննշան այտուցվածություն – կոսմետիկ արատնորի անհանգստություն։ |
9) | Անամնեզ | Ժառանգական անամնեզում յուղոտ մաշկի առկայություն։ Հիվանդության սկիզբը սեռահասուն ժամանակաշրջանում։ Հիվանդությունը առավել սրվում է սննդակարգի խախտման հետևանքով, կանանց մոտ դաշտանային ցիկլից 1 շաբաթ առաջ։ |
10) | Զննման արդյունք/Ցուցում | Դեմքին, կրծքավանդակին նկատելի բաց և փակ կոմեդոններ, վարդագույն հանգուցիկներ, թարախաբշտիկներ, հետկորյակային բծեր, սպիներ, տեղ- տեղ դեղնաարյունային կեղևիկներ։ |
11) | Հոսպիտալացման Ցուցում | ա․ վարակային բարդությունների զարգացում։
բ. տեղային բուժման նկատմամբ կայունություն։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ |
||
1) | Մաշկաբան և վեներաբան | 1 | 1 |
2) | Կոսմետոլոգ | 0.5 | 1 |
3) | էնդոկրինոլոգ | 0.8 | 0․9- |
4) | Գինեկոլոգ | 0.3 | 0․6 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Կոդը | Անվանումը | Տրամադրման քանակը | Արդյունք | |
ԱԲ | Բ | |||
1) | Արյան ընդհանուր հետազոտություն | 1 | 1 | Ցուցանիշների խանգարումներ պայմանավորված վիճակի ծանրությամբ։ |
2) | Վահանաձև գեղձի հորմոնների T3, T4, TSH որոշում | – | 0.6 | Ցուցանիշների շեղումներ, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում։ |
3) | Ասպարտատամինոտրանսֆերազի որոշում (ԱՍՏ ) | – | 0.5 | Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։ |
4) | Ալանինամինոտրանսֆերազի որոշում (ԱԼՏ) | – | 0.5 | Ցուցանիշների բարձրացում, որպես լյարդի ախտահարման նշան։ |
5) | Ընդհանուր բիլիռուբինի որոշում | – | 0.4 | Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
6) | ՈՒղղակի բիլիռուբինի որոշում | – | 0.4 | Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
7) | Անուղղակի բիլիռուբինի որոշում | – | 0.4 | Բիլիռուբինի զգալի բարձրացում, որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր։ |
8) | Կրեատինին | – | 0.2 | Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։ |
9) | Միզանյութ | – | 0.2 | Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով։ |
10) | Մեզի ընդհանուր հետազոտություն | 1 | 1 | Մեզում լեյկոցիտների առկայության հայտնաբերում |
11) | Գլյուկոզ | – | 0.5 | Հիպո և հիպեր գլիկեմիա հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր խանգարումների պատճառով: |
12) | Հորմոնների՝ անդրոգեններ, էստրոգեններ որոշում | – | 0.6 | Ցուցանիշների աճ հորմոնալ խանգարման դեպքում։ |
Գործիքային հետազոտություններ | ||||
13) | Վահանաձև գեղձի, որովային օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) | 1 | 1 | Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում |
14) | Մաշկի քերուկի (դեմոդեքսի նկատմամբ) հետազոտություն | 1 | 1 | Դեմոդեկոզի դեպքում դեմոդեքսի հայտնաբերում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Դօքսիցիկլին 100 մգ |
Դօքսիցիկլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
2) |
Ամօքսիցիլին 500մգ |
Ամօքսիցիլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
3) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին |
մգ |
0.1 |
2 |
20 |
10 |
4) |
Ցեֆտրիաքսոն 1000մգ |
Ցեֆտրիաքսոն |
մգ |
0.1 |
1 |
7 |
7 |
5) |
Ցեֆազոլին 1000մգ |
Ցեֆազոլին |
մգ |
0.1 |
2 |
14 |
7 |
6) |
Մինոցիկլին 100մգ |
Մինոցիկլին |
մգ |
0.1 |
2 |
30 |
7 |
7) |
Իզոտրետինոին 10 մգ |
Իզոտրետինոին |
մգ |
0.1 |
2 |
300 |
4-5 ամիս |
8) |
Կանկառ իսկականի հանուկ 200 մգ |
Կանկառ իսկականի հանուկ |
մգ |
0.1 |
6 |
120 |
20 |
9) |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ |
մգ |
0.1 |
3 |
270 |
90 |
10) |
Ֆլուկոնազոլ 150 մգ․ |
Ֆլուկոնազոլ |
մգ |
0.3 |
|
3 |
|
11) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (դեղապատիճներ կոշտ) |
Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ |
– |
0.1 |
3 |
60 |
20 |
12) |
Բիլաստին 20մգ |
Բիլաստին |
մգ |
0.1 |
2 |
40 |
20 |
13) |
Քլորոպիրամին 25մգ |
Քլորոպիրամին |
մգ |
0.1 |
2 |
30 |
15 |
14) |
Ցետիրիզին 10մգ |
Ցետիրիզին |
մգ |
0.1 |
1 |
15 |
15 |
15) |
Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10մգ/ մլ |
Ցետիրիզին կաթիլներ |
մլ |
0.1 |
10կաթիլ |
100կաթիլ |
10 |
16) |
Սալիցիլաթթվի 2% սպիրտ |
Սալիցիլաթթվի 2% սպիրտ |
գր |
0.3 |
5 |
150 |
30 |
17) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) 10մգ/գ (դոնդող) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ) |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
18) |
Էրիթրոմիցին 10մգ/գ (քսուք) |
Էրիթրոմիցին |
գր |
0.1 |
2 |
40 |
20 |
19) |
Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ (դոնդող) |
Ադապալեն, բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
20) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ 10մգ/գ+50մգ/գ (դոնդող) |
Կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսի |
դոնդող |
0.1 |
2 |
120 |
60 |
21) |
Ալպրոստադիլ 500մկգ/մլ (լուծույթ կաթիլաներարկման) |
Ալպրոստադիլ |
մլ |
0.1 |
2 |
60 |
30 |
22) |
Բենզոիլ պերօքսիդ 50մգ/գ (դոնդող արտաքին կիրառման) |
Բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
23) |
Տրետինոին 0,5մգ/գ(նրբաքսուք) |
Տրետինոին |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
24) |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ 30մլ |
Էրիթրոմիցին, ցինկի ացետատի դիհիդրատ |
մլ |
0,1 |
2 |
40 |
20 |
25) |
Բենզոիլ պերօքսիդ 5% 40 գր |
Բենզոիլ պերօքսիդ |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
26) |
Ադապալեն 0.1% նրբաքսուք |
Ադապալեն |
գր |
0.1 |
2 |
60 |
30 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ | Բ | ||
1) | CO 2 Լազերայի հղկում | – | 0.5 |
2) | Դեմքի կոսմետիկ մաքրում | 0.6 | – |
3) | Դարսոնվալիզացիա | 0.2 | 0.2 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։