Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա՝ կապված չորեքշաբթի Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը հանգեցրել է ավելի քան հարյուր մարդու մահվան, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին:

Ռայիսին այցը հետաձգելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Այցի ընթացքում Ռայիսին պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո նախատեսված էր Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել