Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը խմբագրել է Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրորդ հզոր երկրաշարժի մասին տեղեկատվությունը, որը տեղի է ունեցել օրվա սկզբին մի շարք ցնցումների հետևանքով։
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23։03-ին (Երևանի ժամանակով՝ 18։03-ին) կազմել է 4,6 բալ:
Հաղորդվում է, որ Ճապոնիայում երկու մարդ է զոհվել առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի պատճառով. այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Միևնույն ժամանակ, մոտ 10 րոպե առաջ սեյսմոլոգները հաղորդել են Իշիկավա պրեֆեկտուրայում նոր հզոր երկրաշարժի մասին, որի ուժգնությունը ճապոնական մասշտաբով մինչև 7 բալ է եղել: