Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայցերով հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Մնացականյանը ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2013 թվականի օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր վարույթում գտնվող 17 կատարողական վարույթներով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայցերով պարտապաններից` ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար իր կողմից գանձված խոշոր չափի գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, և օգտագործելով պաշտոնեական դիրքը յուրացրել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել