Ինչո՞ւմ է կայանում նոտարի անկախությունը

Օրենսդրությամբ սահմանված են մի շարք երաշխիքներ, որոնք ապահովում են նոտարի անկախությունը իր գործունեությունն իրականացնելիս:

Նոտարը նոտարական գործողություն կատարելիս կամ նոտարական այլ գործունեություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման ժամանակ միջամտել կամ ներգործել նոտարի գործունեությանը:

Նոտարի գործունեությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և հիմքերով:

Նոտարը չի կարող առանց իր գրավոր համաձայնության փոխադրվել այլ նոտարական տարածք: Նոտարն իր համաձայնությամբ կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք միայն նոտարի թափուր հաստիքի առկայության դեպքում:

Նոտարական գործունեություն իրականացնող նոտարների հաստիքները չեն կարող կրճատվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել