Ի՞նչ կարգով են արձանագրվում Արդարադատության խորհրդի նիստերը

Արդարադատության խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման կամ համակարգչային եղանակով` ձայնային արձանագրման և միաժամանակ համառոտագրման միջոցով:

Արդարադատության խորհրդի նիստի մասնակցի պահանջով կամ նիստը նախագահողի ցուցումով արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարևոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:Համակարգչային եղանակով ձայնային արձանագրման ժամանակ համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:

Արդարադատության խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի oրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է խորհրդի նիստից անմիջապես հետո: Արդարադատության խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը նիստի գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ oրը: Արձանագրությունը հրապարակել կարող է միայն այն դատավորը, որի նկատմամբ հարուցված է կարգապահական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել