«Ալիևն ինձ ասել է՝ Ղարաբաղում ոչ ոքի ձեռք չենք տա». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 19-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը պատմել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից ժամանակին կարելի էր խուսափել:

«Ես այն ժամանակ հայտնվեցի Ալիևի (Իլհամ Ալիևի) և Սարգսյանի (Սերժ Սարգսյանի) հետ և հրապարակային առաջարկ արեցի. «Տղերք, պետք է որոշենք, թե այսօր ինչ կարելի է անել, ինչի կարելի է գնալ։ Այն ժամանակ Ալիևն ասում էր՝ ահա, հինգ միլիարդ հատկացնում ենք Հայաստանի վերականգնմանը, բնակեցնում ենք մեր հինգ շրջանները և այլն։ Ես Սարգսյանին ասում եմ՝ եկեք այդ ճանապարհով գնանք։ Եթե գնայինք, այդ պատերազմը սանձազերծելու առիթ անգամ չէր լինի։

Ամեն ինչի մասին կպայմանավորվեին։ Ինչու այն ժամանակ չարեցին։ Չեն արել՝ ստացել են։ Ի՞նչ է, ավելի լա՞վ է դարձել Հայաստանին։ Ո՛չ, Ադրբեջանի համար էլ հեշտ չէ։ Իլհամն այս առումով խելացի մարդ է։ Նրա հետ Դուբայում շփվել ենք, նաև Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին ենք խոսել։

Ասում է՝ ոչ մեկին չենք դիպչի։ Մենք, ընդհակառակը, այնպես կանենք, որ բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք։ Մենք կօգնենք սոցիալ-կենցաղային մակարդակում։ Իշխանությունն այնտեղ (Ադրբեջանում) ուժեղ է, նրանք կարող են դա անել՝ և՛ աջակցել, և՛ օգնել», – ասել է Լուկաշենկոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել