Ադրբեջանը շուտով իր պատասխանը կներկայացնի Հայաստանին․ Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ի հայտ եկել: Այս մասին Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական կողմը քննարկում է հայկական կողմի մեկնաբանությունները կապված խաղաղության համաձայնագրի հետ և մոտ ապագայում իրենց մեկնաբանությունները կներկայացնեն Հայաստանին։

«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանում հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,-հավելել է Ադրբեջանի Բայրամովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել