Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի(Բարեկամության էստակադա) երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», – նշված է հաղորդագրության մեջ: