2023 թվականի դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին։
Տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի հաղորդագրությունից։
Ողջունելով ԵՄ դեսպանին, ՍԴ նախագահը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը։ Արման Դիլանյանը ներկայացրել է վերջին տարիներին համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, նշելով դրանց էական նշանակությունը Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում։
Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակաություն է հայտնել ՍԴ Նախագահին՝ ԵՄ-ի հետ Բարձր դատարանի արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու համագործակցության շարունակականությունն ու էլ ավելի ամրապնդելու երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները։