Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 12-ի, քվեարկության դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Նախագծին կողմ քվերակեց 63 պատգամավոր։ 25 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։