Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 12-ի, քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկել է 27 տարին լրացած և զինվորական ծառայության չանցած երիտասարդներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ 1–ին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ 6 ամիս ծառայելով և վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ 1 ամիս ծառայելով և վճարելով 10 մլն դրամ, և վերջինը՝ վճարելով 15 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյությում։