Team-ի նոր սերնդի NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի բոլոր մեծ քաղաքաներում և հասանելի՝ մարզի շուրջ 21․000 տնային տնտեսության

Team Telecom Armenia-ի  25․000 Մբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի բոլոր մեծ քաղաքաներում և հասանելի է մարզի շուրջ 21․000 տնային տնտեսության։ 

Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ Team-ը ենթակառուցվածքի արդիականացումն ու կառուցումը սկսել է հենց մարզերից։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կնպաստի տեխնոլոգիական, ֆինանսավարկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին՝ արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։ 

«Ինչպես գիտեք՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել Հայաստանի ողջ տարածքում ունենալ գերարագ ինտերնետային հասանելիության ծածկույթ»,-իր խոսքում նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։

«Վստահ եմ, որ արագ ցանցի առկայությունը կնպաստի տեխնոլոգիաների զարգացմանը՝ այսօր Մեղրիում, Սյունիքում և ողջ Հայաստանում»,-ընդգծում է Հայկ Եսայանը։

Այս ցանցը ստեղծում է նաև կրթության հավասար հնարավորություններ մարզաբնակ երիտասարդների համար։ Հաշվի առնելով վերջինիս կարևորությունը՝ ընկերությունը այս նոր սերնդի ինտերնետը տրամադրել է Մեղրիի նորաբաց «Լոֆթ» երիտասարդական կենտրոնին։ 

Հայաստանում այս ցանցն արդեն աշխատում է նաև Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն էորն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ 

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել