Նոր հրամանագիր՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

Վահե Վազգենի ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՀՊՃՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Արտաշեսի ԹԵՐԶՅԱՆԻՆ ՀՊՃՀ էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս»,- ասված է հրամանագրում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել