Հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով:
Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ։ Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ամբողջ ծրագրի իրականացումից:
Վերականգնողական անհատական ծրագիրը համապատասխան մարմինների կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով:
Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը: