Գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մասնակցել է «Կանայք սեռական բռնության մասին. ընկալումներ, փորձառություն» և «Սեռական ոտնձգությունը ուսումնական հաստատություններում» թեմաներով հետազոտությունների շնորհանդեսին և հանդես եկել ողջույնի խոսքով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն»,- նշել է Պաշտպանը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ընդգծել է պետական իրավասու մարմինների դերը, ոլորտի հետ կապված նրանց գիտելիքների ու հմտությունների պատշաճ մակարդակի կարևորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել