Կալանավորվել է ՔԿՀ-ի աշխատակիցներ

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի կողմից նախնական համաձայնությամբ և շորթմամբ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի դատապարտված Բ. Բ.-ի նկատմամբ համաներում կիրառելու գործընթացը կազմակերպելու համար 400 000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:  Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել