«Քանդենք այդ շենքերը, թող գնան պատմության գիրկը»․ Տիգրան Ավինյան

2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Շինարարության և բարեկարգման վարչություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Նա նաև հայտնեց, որ 3-րդ աստիճանի 107 վթարային շենք կա։

«Եկեք մի հանձնարարական ֆիքսենք, որով որ, մենք այս վերջերս 40-ից ավել բնակարաններ հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչներին և հիմնականում դա Արցախի նրբանցքն էր, հենց ամբողջական տեղափոխումը լինի այդ մարդկանց, հենց բոլորն արդեն տեղափոխվեն, խնդրում եմ՝ կազմակերպել այդ շենքերի քանդումը, վերջնական, թող գնան պատմության գիրկը»,-ասաց Տիգրան Ավինյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել