Հրդեհ ավտոմեքենայում, վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 13/5 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին հայտնում եՆ ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 08:42-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և ջերմահարվել սրահը:

Վարորդը (Մ. Ս., ծնված 1994 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել