Ռուսաստանում փորձել են ծեծի ենթարկել պատգամավորի օգնականի

Ռուսաստանի պետդումայի պատգամավորի օգնական և հայտնի բլոգեր Սվետլանա Շտարկովային փորձել են  ծեծի ենթարկեին սեփական շքամուտքի դիմաց:

Այս մասին հաղորդում է vesti.ru կայքը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սվետլանա Շտարկովան  նկատողություն է արել վարորդին, ով մեքենան  կանգնեցրել է շենքի մոտ գտնվող թեքահարթակի վրա: Պատգամավորի օգնականի երեխան ունի տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ, ինչի արդյունքում մայրը ստիպված է երեխային տեղափոխել հաշմանդամների համար նախատեսված սայլակով: Այդ իսկ պատճառով էլ խնդրել է վարորդից, որպեսզի մեքենան այլ վայրում կանգնեցնի:

Մինչդեռ վարորդը բավական կոպիտ և ագրեսիվ տոնով պատասխանել է. «Ես թքած ունեմ ձեր խնդիրների վրա: Ես ապրանքներ եմ տեղափոխում»:

Այնուհետև կնոջը հրել է դեպի պատը և փորձել հարվածել նրան:

Կայքի փոխանցմամբ՝ Սվետլանա Շտարկովան  արդեն հանցագործության մասին դիմում է ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև  իր բլոգում տեղադրել է մի լուսանկարը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է մեքենան կանգնեցվել թեքարհարթակի վրա և շատ լավ տեսանելի են նաև մեքենայի պետհամարանիշը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել