Կրակոցներ Երևանում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակել են:

Մեկնած օպերատիվ խումբը Խորենացու փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ին:

Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.25-ին, Արմեն Թ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը` լիցքավորված 2 փամփուշտով:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են:  Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել