Սերժ Սարգսյանի նոր պարգևատրումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  պարգևատրելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Նորայր Հունանի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Անանիա Շիրակացու մեդալով`

Արսեն Ալեքսանդրի ՀԱԽՈՒՄՅԱՆԻՆ  ՀՀ  ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Ռուբեն Վիկտորի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ  ՀՀ  ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ, ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս

Ռաֆայել Լևոնի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ  ՀՀ  ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների և պետրոլոգիայի բաժնի վարիչ,  ՀՀ  ԳԱԱ թղթակից անդամ

Անահիտ Խորենի ՉԱԽԱԼՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ  «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու

Արամ Վարդգեսի ՊԱՊՈՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 

Վլադիմիր Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ  ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Արմեն Կառլենի  ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ  էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ժիրայր Հմայակի  ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ  բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ 

Մովսես Խորենացու մեդալով`

Սարգիս Բարդուղիմեոսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Վլադիմիր Լիպարիտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ

Ալբերտ  Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Վերժինե Գառնիկի ՍՎԱԶԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր:

Ինչպես նաև հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ  շնորհելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Համլետ Ամբակումի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տեսական փիլիսոփայության բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Մառլենա Ժիրայրի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի խմբի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր

Սերգեյ Հովհաննեսի ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Աշոտ Սերոբի ՍԱՂՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Արվեստի վաստակավոր գործչի՝

Աննա Գրիգորի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել