Անօրինական IPhone-ներ Հայաստանում

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ – հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք:

Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող «Մերսեդես» միկրոավտոբուսի ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy և այլ մոդելների բջջային հեռախոսներ:
   

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել