Մեր կյանքում շատ է հանդիպում, երբ ինչ որ անհայտ կազմակերպություններ հիվանդությունների բուժման համար առաջարկում են բուժման իրենց տարբերակը և իրենց արտադրության դեղամիջոցները: Մարդկանց հիմնական մասը, որոնք ֆինանսպես ի վիճակի չեն ստանալ բուժում համապատասխան մասնագիտացված բուժհաստատություններում, ծանոթ բարեկամների հորդորով հաճախ դիմում են նշված կազմակերպություններին:
Չստանալով համապատասխան արդյունք` չեն բողոքում, քանի որ մատչելի է և վտանգավոր հետևանքների չի հանգեցնեում, իսկ որոշներն էլ անգործություն են ցուցաբերում իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հաշվի առնելով նշված հանգամանքները` ՀՀ քրեկան օրենսգիրքը նախատեսել է հետևյալ նորմը.
Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: