Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հանձնարարել փորձագետին որոշակի ժամկետում լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, եթե գտնում է, որ եզրակացությունը բավարար չափով պարզ կամ լրիվ չէ:
Դատարանը փորձագետի եզրակացությանը ծանոթանալուց կամ նրա հարցաքննությունից հետո կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նոր փորձագետ նշանակել և նրան հանձնարարել իրականացնել կրկնակի փորձաքննություն, եթե դա կօգնի դատարանին գնահատելու ապացույցը կամ փաստը: