Չեմ համարում, որ հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բախշված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք և երբ հիմա ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև հիմա արված, մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, բայց մեկ կամ երկու ձեռքի վրա կարող ենք հաշվել, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակառուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում, ով որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել