Գաղտնին կարող է հայտնի դառնալ ձայնի միջոցով

Ինչպես արյան ամեն կաթիլ կարող է բժշկին պատմել՝ ինչ է կատարվում անձի օրգանիզմում, այնպես էլ ձայնի յուրաքանչյուր հնչյուն կարող է տեղեկացնել՝ ինչ է կատարվում անձի հոգում:

Հին Հունական բժիշկ Գալենը մի անգամ ասաց, որ ձայնը հանդիսանում է հոգու հայելին:

Երբ Ֆրեյդը ձանձրալի ձայնով ցածր ասաց Ռոզանեին, որ կզանգի, ընդ որում իր ձայնը վերջում ընդհատվեց, Ռոզանեն հասկացավ, որ նա երբեք էլ չի զանգի:

Այն դարձավ իրենց առաջին և վերջին հանդիպումը:

«Իսկապես մարդու ձայնն իրեն բացահայտելու կարևոր գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս՝ ինչպես է մարդ վերաբերվում իրեն և արտաքին աշխարհին, ինչ է մտածում, ինչ հուզական վիճակում է գտնվում, ինչպիսի խառնվածք ունի, ինչ տարիքի է և այլն»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` բոլորս էլ մեր հարազատների, ընկերների ձայնի հնչերանգից կարող ենք հասկանալ՝ ինչ հոգեվիճակ ունեն իրենք, մինչդեռ եթե ավելի մասնագիտանալ այս գործում, որն անհրաժեշտ է նաև նախաքննության մարմիններին, կարող ենք ստանալ կարևոր տեղեկություններ:

Անձի ձայնը կարող է նաև հաղորդել տեղեկություններ ստի վերաբերյալ:

Որպես կանոն, ստելիս անձը խոսում է կամ ցածր կամ բարձր՝ համեմատած իր ձայնի հնչողության, որով խոսում է ընդհանրապես:

Ստելուց հետո մարդը, ավարտված համարելով իր գաղտնի գործունեությունը, կարիք է զգում հանգստանալու, ինչը նախադասության մեջ դրսևորվում է ընդհատումով (пауза):

Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն բառին, որը մարդ կրկնում է մեկից ավել անգամ: Այն կարող է ինչ-որ բան հուշել:

Նշենք նաև, որ վերոնշյալ երևույթները կարող են դրսևորվել այն ժամանակ, երբ մարդ խոսում է ճիշտ, սակայն գտնվում է հուզականորեն ոչ կայուն վիճակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել