Ինչպե՞ս կարելի է անձին հիպնոսի ենթարկել

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հիպնոս ասվածն իրականում ինքնաներշնչում է. հիպնոսի ենթարկող անձը պարզապես պետք է կարողանա հոգեբանորեն ազդել մարդու վրա, որպեսզի վերջինս ենթարկվի հիպնոսի:

Հիպնոսի ընթացքում անձի մոտ վերանում են բոլոր ալերգիկ հիվանդությունները. Ստացվում է, որ այդ հիվանդությունը կախված է մարդու գիտակցությունից:

Կարևոր է նաև իմանալ, որ եթե անձը ցանկություն չունենա, հնարավոր չի լինի վերջինիս հիպնոսի ենթարկել:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելու համար:

Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել