ՀՀ Վարչական դատարանի Սևանի նստավայրում դատավոր Հովհաննես Թորոսյանի նախագահությամբ քննվել է ՃՈ հայցն ընդդեմ Իջևան քաղաքի բնակիչ Էդիկ Հարությունյանի:
Դեռևս 2011 թվականին Էդիկ Հարությունյանը խնդիր է ունեցել ճանապարհային ոստիկանության հետ: Աբովյան քաղաքում նրան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ցանկացել վարչական պատասխանատվության ենթարկել` ամրագոտին չկապելու համար:
Էդիկը Հարությունյանը, համաձայն չլինելով վարչական ակտին, չի վճարել 5 հազար դրամ տուգանքը:
Ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով Էդիկ Հարությունյանից բռնագանձել տուգանքի հնգապատիկը`25 հազար դրամ:
Օգնության ակնակալիքով՝ քաղաքացին դիմել է Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոն: Կենտրոնի իրավաբանները, ուսումնասիրելով գործին առնչվող փաստաթղթերը, ստանձնել են քաղաքացու իրավունքների դատական պաշտպանությունը: Վերջիններիս կողմից հակընդեմ հայց է կազմվել և ուղարկվել Վարչական դատարան
Հայցվոր կողմը ոչ միայն դատարան չէր ներկայացել, այլև իր պահանջը հիմնավորող որևէ ապացույց չէր ներկայացրել դատարան: Մինչդեռ հակակառուպցիոն կենտրոնի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանի ու ապացույցների հիման վրա դատարանը մերժեց ՃՈ հայցը և որոշում կայացրեց վերացնել վճարման կարգադրությունը:
Արդյունքում Էդիկ Հարությունյանը խուսափեց անհիմն ծախսերից:
Իրավաբան.net