Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ «Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտնել, որ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: