ՀայՓոստը և Օզոնը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստ ընկերությունը նոր համագործակցություն է սկսել ռուսական ամենախոշոր առևտրի հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ։ ՀայՓոստի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցությունը հնարավորություն կտա «Օզոն»-ի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։

ՀայՓոստի 750-ից ավելի փոստային բաժանմունքներն այժմ առկա են «Օզոն»-ի առաքման հասցեներում, ինչպես նաև քարտեզի վրա, նաև գործում են առաքանու ստացման կետեր։ ՀայՓոստի և Օզոնի նոր համագործակցության նպատակն է նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հանրապետության ամբողջ տարածքում, անգամ հեռավոր գյուղում ստանալ նմանատիպ ծառայություն։

 «ՀայՓոստի թիմի երկար և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք պայմանագիր կնքել էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ ՀայՓոստի բոլոր բաժանմունքներից մեր հաճախորդները բացառիկ հնարավորություն են ստանում ստանալու «Օզոն»-ից գնված պատվերները, այլ կերպ ասած՝ ՀայՓոստի բաժանմունքները հանդես են գալիս որպես առաքանիների հանձնման կետեր»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել