Արման Դիլանյանն աշակերտների հետ է հանդիպել

2023 թվականի նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի և Կոտայքի մարզի Քասախի Ռ. Գևորգյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնց հետ հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Բարձր դատարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը Հայաստանի Հանրապետության սահմանադրական ժողովրդավարության համակարգում, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությանն ուղղված առանցքային գործառույթները, Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, պատասխանել երիտասադներին հետաքրքրող մի շարք հարցերի։

Ճանաչողական այցի շրջանակներում երկու դպրոցների սաները շրջել են Սահմանադրական դատարանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել