ԱԺ-ում սպասվում է ՀայաՔվե նախաձեռնությանն առնչվող երեք կարևոր իրադարձություն․ հայտարարություն

ՀայաՔվե նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բարեկամնե´ր, առաջիկա օրերին ՀՀ Ազգային ժողովում սպասվում է ՀայաՔվե նախաձեռնությանն առնչվող երեք կարևոր իրադարձություն

1. Նոյեմբերի 24-ին` ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին խորհրդարանական լսումներ` լայն հանրային շրջանակների ընդգրկմամբ

2. ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկում` խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ

3. ՀայաՔվեի օրինագծի քննարկում ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել