Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 18։22-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի ծածկը քամուց պոկվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տան պատշգամբի տանիքի մետաղյա ծածկը (մոտ 32 քմ) քամուց պոկվել և ընկել է բակում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Նշվում է, որ փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։