Վրաերթի ենթարկված 85-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 5-ին «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքի Գրիգոր Մագիստրոս փողոցի շենքերից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել