Հայտնի են փաստաբանների մասին մի շարք աֆորիզմներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Փաստաբանն իրավաբան է, ով օրենքով պաշտպանում է մեզ օրենքներից (Լ. Սուխորուկով):
Լավ փաստաբանը ուսումնասիրում է օրենքները, իսկ խելացի փաստաբանը հրավիրում է դատավորին ճաշի (հումորային ասույթ):
Եթե անգամ փաստաբանը Ձեր ընկերն է, այնուամենայնիվ հիշեք, որ նա փաստաբան է (Ա. Մենգետտի):
Երբ մենք խախտում ենք օրենքը, մեզ տուգանում են, երբ մենք ղեկավարվում ենք օրենքով մեզանից վերցնում են հարկեր:
Գոյություն ունեն այնքան «թանկարժեք փաստաբաններ», որ ավելի էժան է լինում վարձատրել դատավորին (Եվ. Կաշեև):
Եթե Ադամը և Եվան ունենային լավ փաստաբան, ապա մենք դեռ կապրեինք դրախտում (Վ.Ա Չեռնով):