Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։

Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել