Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: 

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Մասնավորապես՝ 

  • սննդի օբյեկտը կառուցված  չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,
  • հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում և ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
  • խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում և ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,   
  • ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով և չորացման հիգիենիկ սարքով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել