Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն իրականացվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի` սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում:
Բնակարանի կարիք ունեցող են համարվում այն փախստականները, որոնք ներկայացրել են հաշվառման վերցվելու մասին դիմում, բնակարանային պայմանների մասին համապատասխան տեղեկանք և ժամանակավորապես բնակվում են`
դպրոցներում,
մանկապարտեզներում,
ժամանակավոր կացարաններում,
վթարային, խարխուլ տներում, բարաքներում, նկուղային շենքերում և բնակության համար ոչ պիտանի շինություններում ու այլ վայրերում,
ազգականների մոտ,
ապօրինի զբաղեցրած բնակարաններում,
հանրակացարաններում,
հյուրանոցներում,
վարձով, իսկ պետական բնակարանային ֆոնդի տներում`
ենթավարձակալությամբ:
Նշենք, որ հաշվառման է վերցվում այն փախստականը, որը սահմանված կարգով ճանաչվել է փախստական` անկախ տվյալ բնակավայրում փաստացի բնակվելու ժամկետից և գրանցման առկայությունից: