Դավիթ Թալալյանին և Հովհաննես Հարթենյանին  տրված տարկետումը կդադարեցվի․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Դավիթ Սիմոնի Թալալյանին և Հովհաննես Նորայրի Հարթենյանին  տրված տարկետումը դադարեցնել։

Որոշման նախագծում ասվում է․ «Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Դավիթ Սիմոնի Թալալյանին  (ծնվ՝ 28.04.2004 թ., ք. Երևան, Հալաբյան փ., շ. 63, բն.12,  Երևանի թիվ 1 ԶԿ) և Հովհաննես Նորայրի Հարթենյանին  (ծնվ՝ 17.03.2004 թ., Շիրակի մարզ,  գ. Մեղրաշատ փ. 7, տ. 4, Շիրակի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 տարեկանների  հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիները  ընդգրկված չլինելու  հիմքով»:

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի № 1094-Ա որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի ֆուտբոլի  ինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Դավիթ Սիմոնի Թալալյանին և     Հովհաննես Նորայրի Հարթենյանին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2023 թվականի նոյեմբերի 13-ի № Ֆ/1 146 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1094-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 2-ի 25-րդ և 27-րդ կետերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել