Ո՞րն է մաքսային հսկողության տարածքը

Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:

Մաքսային հսկողության տարածք կարող են կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:

Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:

Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողություն իրականացնելու տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը, բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել