Ինչպե՞ս կազմել վերաքննիչ բողոքի պատասխան

Գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր:

Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:

Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու ապացույցները:

Վերաքննիչ բողոքի պատասխանը ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել