Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կնքելու` այն նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու և տեքստը փոխհամաձայնեցնելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացման կամ հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, գրանցելու և հաշվառելու, կատարելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև դրանց հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին օրենքով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել