Օրիզոնա նահանգում արգելված է որսալ ուղտերին: Պատճառն այն է, որ ԱՄՆ բանակը ինչ-որ ժամանակ օգտագործել է ուղտերին՝ որպես քաշող ուժ: Տեղի բնակիչները, չիմանալով այդ զինվորական փորձերի մասին, ուղտերին համարել են վայրի կենդանիների նոր տեսակ և սկսել են որս կատարել նրանց նկատմամբ: Արդյունքում մեծ վնաս են պատճառել բանակին, իսկ զինվորականները դադարել են օգտագործել ուղտերի ուժը: Այժմ էլ Օրիզոնայում թափառում են վայրի ուղտեր, իսկ դրանց որսը մինչ այժմ էլ արգելված է:
Անդրադառնալով ՀՀ օրենսդրությանը՝ նշենք, որ կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`
ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակներով օգտագործումը.
բ) պարարտանյութերի և թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը.
գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը.
դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: