Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը: Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը