Ինչպե՞ս է կառավարությունը կազմավորվում և հրաժարական տալիս

Կառավարությունը կազմավորում է Հանրապետության նախագահը` կառավարության հրաժարականի դեպքում` քսանօրյա ժամկետում:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները:

Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության նախագահի կողմից վարչապետիհրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում:

Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նորկառավարության կազմավորվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել